Արտակարգ դեպք՝ Ապարանում. ահազանգ է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի տանիքում կրակ և ծուխ է նկատվում. ժամանել է Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:20-ի սահմանններոմ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետի տանիքում կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ տանիքի մի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել են «Գնթունիկ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։