211652_close_icon

Երևանում՝ Կոմիտաս 60 հասցեում, բնակարանամուտ էր․ ուժեղ կառուցապատող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության կողմից կառուցված ուժեղ շենքում բնակարանամուտ տոնեց նաև Հայաստանի ամենաուժեղ երգիչը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count3520 դիտում article-date 20:01 13-12-2025
Այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում նորակառույց շենքերը իրենց ճարտարապետական ոճով գեղեցկացնում են Երևանը՝ գաղտնիք չէ։ Նման ոճի շենքերի կառուցման մեջ Հանրապետությունում մեծ ճանաչում ու բարի համբավ է ձեռք բերել «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությունը, ինչի վառ ապացույցը այսօր, Արաբկիր վարչական շրջանում, Կոմիտասի պողոտայում՝ Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ շահագործման հանձնված և Կոմիտաս 60 հասցեում նորակառույց շենքի բնակիչներին բանալիների հանձնման հանդիսավոր արարողությունն էր։ 

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի բակում ասեղ գցելու տեղ չկար։ Ելույթով և երախտիքի խոսքով հանդես եկավ «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Դավթյանը, ով շնորհակալություն հայտնեց շենքի շինարարությանը մասնակցած բոլոր անձանց, շնորհավորեց նաև բնակարանամուտ տոնողներին և բնակարաններից մեկի բանալիները իր ձեռքով փոխանցեց Հայաստանի ամենասիրված և ամենաճանաչված երգիչ Արկադի Դումիկյանին։

Էլ ինչ տոնական միջոցառում, որ իր երգով չփայլեր ճանաչված երգիչը։ Ա․ Դումիկյանը մի քանի կենդանի կատարումով հանդես եկավ, իսկ ներկաների համար օրը տոն դարձավ։ 

Տեղում բնակարանամուտ տոնողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ «Առանց չափազանցության, երբ շենքի հիմքերը դրվեցին, էդ օրվանից հավատացել ենք, որ մենք ունենալու ենք մեր սրտի բնակարանը։ Նույնիսկ մեր աչքի առաջ են կառուցապատողները Արաբկիրի համար արդեն այցեքարտ համարվող այս շենքում հարկ-հարկ ավելացրել մինչև տանիք։ Մեր աչքով ենք տեսել, թե ինչպիսի բծախնդիր, սրտացավ  մոտեցում են ցուցաբերել ամեն մի քարը դնելիս։ Մենք տեսել ենք ու ամենակարևորներից մեկը նաև այն է, որ և՛ որակն է տեղը, և՛ ճարտարապետական տեսքը, և՛ նույնիսկ խոստացված ժամկետներն են պահպանվել, ինչը այսօր մեր իրականությունում դժվար է։ Բայց «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության ողջ անձնակազմը ապացուցեց, որ իրենց համար կարևորը առաջին հերթին մեր՝ բնակարանատերերի կարծիքն է։ Նույնիսկ կարող ենք փակագծեր բացել։ Այնքան բծախնդիր են մոտեցել կառուցմանը, որ մենք էլ խոսելու տեղ չունենք։ Շնորհիվ այդ ընկերությանը մենք հիմա ավելի ապահով, ավելի հարմարավետ, միջազգային չափանիշներին համապատասխան մեր տունն  ունենք»։  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դ․ Դավթյանը 2023 թվականին նաև Ծաղկաձորում ծառատունկ էր կազմակերպել, որտեղ տնկվել էին ընդհանուր 1300 սոճի և 100 տույա տեսակի ծառեր և որ ամենակարևորն է նա նաև մինչև այժմ հետևողականորեն խնամել է տալիս ծառերը։ Ծաղկաձորում նաև իր անվանական ծառն էր տնկել Ա․ Դումիկյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2023 թվականի ապրիլի 29-ին հանրապետությունում հայտարարվել էր համապետական ծառատունկ։

«Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ՝ Ծաղկաձոր համայնքում նախաձեռնվել էր աննախադեպ ծառատունկ:

Ծառատեսակների և տնկման տեղադիրքերի ընտրությունը կատարվել էր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի առաջարկությամբ:

Ծառատունկի մեկնարկի ուղին սկսվել էր Ծաղկաձոր քաղաքի մուտքի մոտից, հասնելով մինչև ճոպանուղի՝ ներառելով ամբողջ քաղաքը:

Ծառատունկն իրականացվել էր, մասնավորապես, Կեչառիս եկեղեցու տարածքում, Ծաղկունյաց հրապարակի տարածքում, Ծաղկաձորի մանկապարտեզի տարածքում, Ուսուցչի տան տարածքում, և արդեն նշված ճոպանուղու տարածքում:

Իրականում՝ քաղաքում ծառատունկն իրականացվել էր մեծ նվիրումով ու համախմբվածությամբ, իսկ մասնակիցների համար խիստ պարտավորեցնող էր հատկապես քաղաքի սկզբնամասում իրականացված ծառատունկը, քանի որ այն նվիրված էր Արցախյան պատերազմներում մարտիրոսված մեր բոլոր հերոսներին:

Նշել էինք, որ ընդհանուր թվով, Ծաղկաձոր համայնքում տնկվել էր 1400 ծառ՝ 1300 սոճի և 100 հատ տույա տեսակի ծառեր՝ նպատակ ունենալով էլ ավելի բարեկարգ տեսնել Ծաղկաձոր քաղաքը:

«Արմ Կոնստրակտ» ընկերության ներկայացուցիչները վստահեցրել էին, որ իրենց ընկերությունը որպես հանրային պատասխանատվության դրսևորում՝ անմասն չի մնալու մնայուն արժեքներ ստեղծելու սկզբունքից:

Ծառատունկի խորհուրդը ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությունն էր, որին մասնակցում էին բազում հայրենանվեր ու հայտնի մարդիկ։ Իրենց ձեռքերով անվանական տնկիներ էին տեղադրել սիրված ու հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը, բնականաբար՝ «Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանը, Կեչառիսի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ծատուրյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, ինչպես նաև օպերատորներից մեկի՝ Գ. Սարգսյանի ձեռքերով անվանական տնկի էր տեղադրվել «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անունով, քանի որ ինչպես Ծաղկաձոր համայնքի ղեկավար Ն. Հարությունյանն էր նշել իր խոսքում, մեծ ծառատունկ իրականացնելու գաղափարը ծնվել էր նաև այն ահազանգից հետո, երբ Վարդան Ղուկասյանը մտահոգություն էր հայտնել քաղաքի որոշ հատվածներում ոչ այնքան պիտանի ծառերը հատելու գործընթացի հետ կապված:

«Այս ծառերը, որ ավելանում են քաղաքում՝ պիտի կյանքի նոր սերմեր դառնան, և մենք պիտի մշտապես կարողանանք սեր ու ջերմություն տարածել միմյանց նկատմամբ», - իր խոսքում նշել էր Կեչառիս վանական համալիրի հոգևոր հովիվ Տ. Հարություն քհն Ծատուրյանը՝ իր օրհնությունը բաշխելով ներկաներին, ու բարի գործի նախաձեռնողներին ու կազմակերպիչներին:

Ի դեպ ներկաներից շատ-շատերը՝ այդ թվում նաև Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում նշել էին, որ շնորհակալ են «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանին՝ իր ներդրման, ավանդի ու նվիրումի համար, ինչպես նաև շնորհակալ են տարիներ շարունակ թե՛ սահմանին և թե՛ թիկունքում՝ հայ Զինվորի, սպայի, բանակի թիկունքն ամուր պահելու համար:

Միջոցառման մասնակիցներից շատ-շատերը, որոնց մեջ կային մանկավարժներ, բժիշկներ, ինչպես նաև հայոց բանակի հետ սերտ կապեր ունեցող փորձագետներ, իրենց խոսքում անկեղծացել էին, որ «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի ունեցած ավանդն ու ներդրումը, միշտ է պետք արժևորել ու գնահատել, քանի որ գործարար Դ. Դավթյանը այն եզակի անհատներից է, որ երբևէ չի բարձրաձայնել իր արած ազգանվեր ու հայանպաստ գործերի մասին, բայց կարևոր է բարձրաձայնել, որ նա իսկապես տարիներ շարունակ մեր ազգային արժեհամակարգի, բանակ-եկեղեցի կոնցեպտի ամրապնդման ջատագովներից է եղել, ով ցանակացած հայանպաստ ծրագրի իրագործման ճանապարհին չի խնայել ոչինչ:

Ծառատունկին մասնակցում էին ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ, այլ նաև դպրոցականներ։
 
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր