Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի օպերատիվ արձագանքի շնորհիվ փողոցում հայտնված 76-ամյա պապիկը տեղափոխվել է խնամքի կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Ինչպես տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանի ֆեյսբուքյան էջից, դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին ԱՍՀ նախարարության ՄՍԾ կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:
«76-ամյա Վալերի Բարխուդարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:
Ծառայությունը կիրականացնի նաև վերջինիս կարիքների համապարփակ գնահատում և հասցեագրում, կենտրոնում կկազմակերպվի քաղաքացու անհրաժեշտ բուժօգնության ստացումը և խնամքի իրականացումը»,- գրել է Նվեր Կոստանյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նրա խոսքով՝ աղջիկը նրան դուրս է հանել սեփական տնից, որտեղ ինքը ապրում էր շուրջ 35 տարի, ինչի հետևանքով տարեց տղամարդը արդեն հինգ օր է՝ գիշերում է դրսում։
Մի քանի օր նա անցկացրել է կոշկակարի փոքրիկ բուդկայում՝ փորձելով պաշտպանվել ցրտից։ Վալերի Բարխուդարյանը ունի հենաշարժողական խնդիրներ, վերջերս ենթարկվել է վիրահատության և նրա առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ բաց երկնքի տակ։
Տարեց տղամարդը նշում է, որ ցանկանում տեղափոխվել խնամքի հաստատություն կամ ապրել այլ վայրում, միայն թե ունենա տաք անկողին և անվտանգ պայմաններ, որպեսզի ապաքինվի։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մահապարտների կանանց խորհրդի նախագահը նշեց, որ իրենք խոր ցավ են ապրում, տեսնելով տղամարդու հետ կատարվող դեպքերը և դիմում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի այս հարցը լուծում ստանա։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի