211652_close_icon

Երևանում՝ Շիրակի փողոցում, մահաբեր ու վտանգավոր, փլուզված ու փլուզման ենթակա բոլոր դիտահորերը քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Շենգավիթի թաղապետարանը փոխեց նոր ու որակյալ դիտահորերով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count2053 դիտում article-date 14:29 14-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Շիրակի փողոցում, ժողովրդին հայտնի ձիարշավարանի խաչմերուկից Աէրացիա տանող ճանապարհին փլուզված ու իրենից վտանգ ներկայացնող դիտահորի վերաբերյալ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սերգեյ Սարգսյանի գլխավորությամբ, հրատապ ոչ միայն այդ դիտահորը, այլ նաև Շիրակի փողոցում գտնվող բոլոր «փտած» ու վտանգավոր դիտահորերը ամբողջությամբ հրատապ փոխեցին։

Նախ հեռացրեցին հները, ապա տեղադրեցին ավելի ամուր պանելային հատվածները և կափարիչները։ 

Արդեն այդ բոլոր դիտահորերի հատվածները լցվել են խճաքարերով և այսօր կամ վաղը կատարվելու են ասֆալտապատման աշխատանքներ։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետարանին, Շենգավիթի թաղապետարանին, որ օպերատիվորեն արձագանքեցին խնդրին և կարճ ժամանակում լուծեցին ոչ միայն ինչպես տարիներ առաջ է եղել կոսմետիկ, այլ «փտածները» ու վտանգավորները փոխարինվեցին ավելի որակյալ դիտահորերով։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում, ժողովրդին հայտնի ձիարշավարանից դեպի Աէրացիա տանող թաղամասի ճանապարհին փլուզված դիտահորը պատուհաս էր դարձել վարորդների համար։

Դիտահորի փլուզման պատճառով նույնիսկ մի քանի անգամ եղել էին դեպքեր, երբ ավտոմեքենաներ էին ընկել՝ վնասելով անվահեծանները, բարեբախտաբար՝ առանց զոհերի ու վիրավորների։

Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն արդյո՞ք տեղյակ է, որ իր վարչական տարածքում նման վիճակ է, ինչի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ թաղապետարանն ու Երևանի քաղաքապետարանը անգործության են մատնված։ Արդյոք ո՞վ պետք է խնդիրը լուծի՝ քաղաքապետարանը, Շենգավիթի թաղապետարանը, թե դիտահորի սեփականատերը, ով մինչև այժմ հայտնի չէ։

Բնակիչները միայն ուզում էին, որ մեկ օր շուտ խնդիրը լուծվի։

Իսկ որպես ժամանակավոր լուծում դիտահորի հարևանությամբ գործող ավտոլվացման և ավտովերանորոգման աշխատակիցները որպես ժամանակավոր «պաշտպանիչ պատ» տեղադրել էին աղբաման։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր