211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ

views-count6913 դիտում article-date 14:47 15-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, ստահակը Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 1 հասցեում գործող «Էմ Դի Էս» ՍՊԸ-ին պատկանող շինանյութի խանութ է մտել և, օգտվելով աշխատակցի՝ դրամարկղի մոտ չլինելու հանգամանքից, վայրկյանական «մաքրազարդել է» դրամարկղը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
 
Տեղում պարզվել է, որ գողություն կատարող տղամարդը դրամարկղից գողացել է մոտ 100 հազար դրամ:
 
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել գողությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր