33752 դիտում
11:52 29-01-2018
Արտակարգ դեպք Գորիսում. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 29-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կնտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «աղիքային վարակ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ալեքսանյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Հարթաշեն գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Մարինե Բեգլարյանը, 14-ամյա Գարիկ Սարգսյանը, 58-ամյա Թամարա Սարգսյանը և 39-ամյա Վալերիկ Սարգսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք Հարթավան գյուղի իրենց տանը ընթրիքի ժամանակ կերել են իրենց կողմից պատրաստված, պահածոյացված ծաղկակաղամբ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
67537 դիտում
12:29 05-04-2019
Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, մեկին էլ հայտնաբերել են մահացած
28837 դիտում
13:12 24-11-2021
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Տափերական գյուղի ընտանիքի 4 անդամ, որից 3-ը անչափահաս են, տեղափոխվել են հիվանդանոց