211652_close_icon
views-count28900 դիտում article-date 13:12 24-11-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Տափերական գյուղի ընտանիքի 4 անդամ, որից 3-ը անչափահաս են, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  01:00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սրտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն  ու  ոստիկանության Արտաշատի բաժնի պետ  Արսեն Ոսկանյանը:

 Ոստիկանները պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածները Արարատի մարզի  Տափերական գյուղի բնակիչներ, 15-ամյա Կարիեն Բ.-ն է,  17-ամյա Սյուզի Բ.-ն է, 13-ամյա Ռազմիկ Բ.-ն է և 38-ամյա Օֆիկ Գ.-ն է:

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում իրենց գյուղի Իսակովի փողոցում գտնվող տանը տեղադրված գազի վառարանից:

 Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
    

Նմանատիպ նյութեր