211652_close_icon
views-count67567 դիտում article-date 12:29 05-04-2019

Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, մեկին էլ հայտնաբերել են մահացած

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի Շահումյան փողոցի 22 տուն, որտեղից, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազի հետևանքով թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել , որ 1 հոգի էլ, ով մոտ 50 տարեկան կին է, մահացած է։ Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Վաչե Լաչինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ։

Նմանատիպ նյութեր