29924 դիտում
17:45 06-12-2015
Ավտովթար Լոռու մարզում. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանող ընտանիքը Honda-ով հայտնվել է Դեբեդ գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի բնակիչ Արտյոմ Գաբրիելյանը, իր վարած Honda մակնիշի 29 SS 724 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել ճանապարհային նշանին և գլխիվայր շրջվելով հայտնվել Դեբեդ գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր ՌԴ-ի բնակիչ 54-ամյա Վեռա Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը իր ծնողների 54-ամյա Վեռա և 63-ամյա Արտուշ Գաբրիելյանների հետ Կրասնոդարից վերադառնում էին Հայաստանում բնակվելու համար:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են աղով մշակման աշխատանքներ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27428 դիտում
15:40 29-03-2015
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մեքենաները հայտնվել են Դեբեդ գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց