211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի, Հրազդանի կիրճում գործող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում. 35-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, իր նկատմամբ անօրինական գործողություններ է կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count14731 դիտում article-date 16:27 24-10-2025
Հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 35-ամյա Լիանա Ս.-ից, ով հայտնել է, որ իրեն Հրազդանի կիրճում գրոծող «Նաբերեժնի» ռեստորանային համալիրում իր կամքին հակառակ պահում են:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի տեղակալ Բագրատունյանի գլխավորությամբ:
 
Տեղում ոստիկանները հայտնաբերել են ահազանգող կնոջը, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ Երևանի բնակիչ 36-ամյա Հայկազ Մ.-ն իր կամքին հակառակ իրեն պահել է նշված ռեստորանային համալիրում և ալկոհոլի ազդեցության տակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, մի քանի անգամ խմիչք է լցրել իր վրա, այդ կերպ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: 

Դեպքի փաստով Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար:
 
Մալաթիայի ոստիկանները որոնում են կասկածյալ Հայկազ Մ.-ին:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր