211652_close_icon

Ավտովթար Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մեքենաները․ ընտանիքի 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11530 դիտում article-date 19:40 21-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի 39 հասցեում՝ թիվ 17 դպրոցի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ՝ 5-ամյա Արեն Թ․-ն, 9-ամյա Ավետ Թ․-ն և 12-ամյա Նարե Թ․-ն, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր