211652_close_icon
views-count17629 դիտում article-date 12:01 26-01-2016

Ավտովթար Լոռու մարզում. 50-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է Դեբեդ գետում. հայր ու որդի հիվանդանոցում են. ժամանել են տեղի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի Սարամեջ գյուղի բնակիչ, 50-ամյա Նվեր Թորոսյանը իր վարած Mercedes ML մակնիշի 14 SU 606 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, Քոբայրի եկեղեցու մոտակայքում բախվել է ճանապարհի բետոնե հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել և հայտնվել է Դեբեդ գետում: Վթարի հետևանքով վարորդ Ն. Թորոսյանը և ուղևոր, համագյուղացի, 23-ամյա Գեղամ Թորոսյանը մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Վերջիններս բուժօգնություն ստանալուց հետո հայտնել են, որ իրենք ցանկանում են տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանի և ոստիկանապետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Թումանյանի հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը և հետո քաղաքացիների ու ոստիկանների օգնությամբ վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հայր ու որդի են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր