27431 դիտում
15:40 29-03-2015
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մեքենաները հայտնվել են Դեբեդ գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 35-ամյա Սաշա Հակոբյանը, Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Հաղպատ-Շնող ճանապարհին, իր վարած Hyundai Sonata մակնիշի 34 FV 142 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 24-ամյա Արշակ Զաքոյանին պատկանող, այդ պահին ճանապարհի հատվածում կայանված Kia ՏEDONA մակնիշի 34 FO 850 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել Դեբեդ գետում:
Վթարի հետեւանքով Hyundai-ի վարորդ Ս. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 ավտոմեքենաները գետից դուրս են բերել վերամբարձ կռունկի օգնությամբ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախնական տվյալներով HYUNDAI մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 2.580.000 ՀՀ դրամ, իսկ KIA մակնիշի մեքենայինը՝ 2.100.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, HYUNDAI մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 60.000 ՀՀ դրամ, իսկ KIA մակնիշի մեքենայինը՝ 47.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+