Արտակարգ դեպք` Արագածոտնի մարզում. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Ագարակ-Ոսկեվազ հանգույցի կամրջի տակից քանդել-հանելու միջոցով գողացել են գիշերային լուսավորության համար նախատեսված պղնձյա մալուխներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային սեփականության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհաշինարարական ընկերության շինհրապարակից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 38-ամյա Լիլիթ Թ.-ն, հայտնել է, որ Ագարակ-Ոսկեվազ գյուղերի ճանապարհահատվածում ճանապարհային լուսավորության հետ կապված աշխատանքներ իրականացնող շինարարական հրապարակից գողացվել է մոտ 300 մետր լուսավորության մալուխներ և մոտ 300 մետր հողանցման համար նախատեսված պղնձե մալուխներ։
Աշտարակի համայնքային ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 13-ի ժամը 19։30-ից մինչև հոկտեմբերի 15-ի 09։00-ն ընկած ժամանակահատվածում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ Ագարակ-Ոսկեվազ հանգույցի կամրջի տակի հատվածից անհայտ անձը հողի տակից քանդել-հանելու միջոցով գողացել է նշված ավտոճանապարհի գիշերային լուսավորության համար նախատեսված շուրջ 280 մետր երկարության պղնձյա մալուխներ և շուրջ 60 մետր երկարության միաժիլ պղնձյա հաղորդալար, «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ին պատճառելով մոտ 700 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով Լիլիթ Թ.-ն աշխատում է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ում, որպես ավտոճանապարհի կառուցվող նախագծի ղեկավար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։