211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mitsubishi»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել է ձորում. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14008 դիտում article-date 13:47 23-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Մ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորում:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արև Փիլոյանն ու Գևորգ Հակոբյանը: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր