211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառի տարածքում գտնվող ինչ-որ շինությունում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 10 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8203 դիտում article-date 14:43 23-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութայն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի տոնավաճառի հարևանությամբ գտնվող կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանն ու Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը: 

Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները: 

Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայրում է գտնվում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:
 
Ահազանգով ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:
 
Տեղում պարզվել է, որ տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, գազաֆիկացված չէ, օգտագործվել է գազաբաբալոն:
 
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է տարածքի սեփականատերը՝ պարզվում է: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր