211652_close_icon
views-count59732 դիտում article-date 18:20 27-05-2015

Հայտնի տաքսիստը` իր և Գագիկ Բեգլարյանի հանդիպման, ծեծի ենթարկվելու և Prado քշելու մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի տաքսիստ Արման Գալստյանը հիվանդանոցում չէ, նրան ծեծի չեն ենթարկել եւ նա Prado քշելու հնարավորություն դեռ չունի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց տաքսիստ Ա. Գալստյանը` մանրամասներ ներկայացնելով նաև մայիսի 6-ին տեղի ունեցած իր և ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումից: «Հանդիպումից հետո բազում մարդիկ մտահոգվում էին, թե մեր հանդիպման ժամանակ ինչի մասին ենք խոսացել, ինչն է եղել հանդիպման արդյունքները: Ասեմ, որ այն բազում հարցերը, որոնք որ մտահոգում էին տաքսու վարորդներին` կապված լիցենզավորման նոր կարգի, պարտադիր պայման հանդիսացող հաշվիչների, ֆիքսված գների, Երևան քաղաքի և մարզերի տաքսիստների 8000 և 12 000 դրամ այդ անհավասար պայմանների հետ, ես նշված խնդիրները ներկայացրել եմ նախարարին, ինչպես նաև այն մինիմալ պահանջները, որոնք մեզ համար չեն ստեղծվել և ես իմ խոսքում ասում էի` տվեք մեզ պայմաններ և հետո նոր մեզանից պահանջեք»,- ներկայացրեց Արմանը: Հիշեցնենք, որ նախարարի հետ հանդիպումից հետո ասեկոսեներ տարածվեցին ժողովրդի մեջ, որ իբրև Արման Ալբերտի Գալստյանին ծեծի են ենթարկել և նա պառկած է հիվանդանոցում, թե արդեն Prado է քշում և 20 000 դրամի բենզին լցնում` Թոխմախի բենզինի կալոնկայից, գործ է խնդրել Գագիկ Բեգլարյանից: Վերջինս էլ իր հերթին խոստացել է աշխատանքով ապահովել: «Եվ մի շարք այսպիսի բարբաջանքներ հնչեցին համացանցում, ես կուզենամ հերքել այդ փաստը` ասելով, որ Արման Ալբերտի Գալստյանը ինչպես Արթուր Մեսչյանի երգի մեջ է ասվում` և բոլորն են վաճառվում, ես չեմ վաճառվում, ես օլիգարխիկ թևից ներմուծված չեմ, ներմուծվում են ապրանքները: Ես խորհուրդ կտամ զերծ մնալ այն նյութերի հրապարակումներից, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ամոթա` մենք հայ ժողովուրդ ենք, տենց խոսակցությունները մեզ հարիր չեն: Մենք պետքա խոսքերից անցնենք գործի, եթե մենք չհամախմբվենք ու անընդհատ մեկս մյուսի մասին վատ վատ բաներ խոսենք, անընդհատ բողոքենք ու էտ բողոքի լուծման տարբերակները չառաջարկենք, հաստատ մեզ մոտ ոչինչ չի ստացվի»,- ավելացրեց Արմանը` ընդգծելով, որ Գ. Բեգլարյանին ներկայացրել է նաեւ 12 կետից բաղկացած պահանջներ Երևան քաղաքում տաքսու ծառայությունները բերակարգելու, ինչպես նաև տաքսիստների կողմից մի շարք խնդիրների վերանայման վերաբերյալ: Այս բոլոր հարցերը այժմ գտնվում են քննարկման ընթացքում և սպասում ենք պատասխանի: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր