211652_close_icon
views-count1591 դիտում article-date 16:14 13-03-2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանում շարունակվում են փոսալցման աշխատանքները. Արաբկիրի թաղապետը հետևում էր Ղափանցյան փողոցում կատարվածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 13-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին այն կատարվում է Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցում, որտեղ փոսերը, այդ թվում՝ «մարդաբոյ», մի իսկական փորձանք էին դարձել թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։

Վարորդները, հայտնվելով այդ փոսերում, կոտրում էին ավտոմեքենաների անվահեծանները, թափարգելները, որոշ դեպքերում էլ անվադողերը պայթում էին։ Իսկ հետիոտները, չունենալով հետիոտնային անցման վայր, ստիպված քայլում էին ավտոմեքենաների համար նախատեսված երթևեկելի գոտով։

Աշխատանքները տեղում ղեկավարում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը, իսկ փոսալցում կատարող ընկերության պատասխանատուները ասում էին, թե իրենց կողմից աշխատանքները կատարվում են որակով։ Եվ եթե իրոք այդպես է, առաջիկա ամիսների ընթացքում կտեսնենք նրանց կատարած աշխատանքի որակը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր