Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարում արդեն 3-րդ օրն է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում են ջրահեղձ եղած կնոջ մարմնի որոնողական աշխատանքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մարտի 13-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ հայտնի «Ծովինար» ջրամբարում, շարունակվում են 3 օր առաջ, ըստ նախնական տեղեկությունների, նշված ջրամբարում խեղդամահ եղած կնոջ որոնողական աշխատանքները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարները և Սևանից ժամանած ջրափրկարարներ Վահե Մելքոնյանն ու Արմեն Սիմոնյանը նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները, որոնց առաջին իսկ օրվանից միացել են որոնվող կնոջ հարազատներն ու բարեկամները։
Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը և նրա տեղակալ Ստեփան Ստեփանյանը։ Վերջինը նաև մի խումբ հրշեջ-փրկարարների հետ որոնողական աշխատանքներ է իրականացնում կամրջի հակառակ կողմում՝ գետի ջրի մեջ և ափամերձ տարածքում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN,com-ը՝ մարտի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարարները առավոտյան ժամը 09:00-ից շարունակում էին երեկ՝ մարտի 11-ից Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում ջրահեղձ եղած կնոջ՝ 72-ամյա Ամալյա Ս․ի մարմնի հայտնաբերման աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները տեղում ղեկավարում էին Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանը և ջրափրկարար Վահե Մելքոնյանը։
Որոնողական աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
Որոնողական աշխատանքներում ներգրավված էիննաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Մեծ թվով քաղաքացիներ ու որոնվող կնոջ հարազատներն էին մասնակցում որոնողական աշխատանքներին։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագորղը, երեկ՝ մարտի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։
Ժամանել էին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Փրկարարները մոտ 2 ժամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում չէին հայտնաբերել քաղաքացու մարմինը, ինչից հետո որոնողական աշխատանքներին միացել էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանից ժամանած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը։
Մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ էր կատարել, սակայն դին չէր հայտնաբերվել։
Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին՝ վաղը առավոտյան վերսկսելու համար։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։