211652_close_icon
views-count15104 դիտում article-date 14:04 05-02-2015

Մեր ընգերը, որ առանց սափրվելու եկել է միտինգի. Գագիկ Բեգլարյանին դուր չեկավ, որ տաքսիստը չէր սափրվել

Կառավարության շենքի մոտ այսօր՝ փետրվարի 5-ին, բողոքի ակցիայի էին դուրս եկել տաքսու վարորդները, ովքեր դեմ էին լիցենզավորման նոր կարգին: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով մասնավոր վարորդների համար պետական տուրքը ամսական 12 հազար դրամ է, իսկ տաքսի ծառայություններում՝ 30 հազար: Իսկ 4 մեքենայից ավելի ունեցող տաքսի ծառայությունների համար տարեկան տուրքը 200 հազար դրամ է, սակայն տաքսիստները դժգոհում են, որ իրենք այնքան գումար չեն վաստակում գիշեր-ցերեկ աշխատելով, որ անգամ միայն այդ գումարը տան: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը հայտնում է, որ տաքսիստների հետ բանակցելու դուրս եկավ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ այս օրենքը հավասարություն է ապահովում եւ 20 հազար տաքսու վարորդներ շատ լավ ընդունում են այն՝ նկատելով, որ եթե նախկինում 30 հազար դրամ էին վճարում, ապա հիմա 12 հազարով են սահմանփակվում: Այսինքն, 2 անգամ վարձը էժանացել է: Ավելին` նա հիշեցրեց, որ այս օրենքը տաքսիստների խնդրանքով է եղել, ինչի արդյունքում էլ չկան դեղին եւ սպիտակ համարներ: Ինչ վերաբերում է կայանատեղիների եւ տեսախցիկների հետ բարձրացված բողոքին, նախարարը նշեց, որ եղածին շուտով մոտ 40 կայանատեղիներ էլ կավելանան: Ինչպես նաեւ հորդորեց, որ բողոքի դուրս գալուց առաջ հասկանան, թե ինչ են ուզում: «Մեր ընգերը, որ առանց սափրվելու եկել է միտինգի, ուզում է աշխատի, բայց ոչ մի վճար չտա: Ես ինքս երեկ կայքով հետեւում էի ու հենց այս ընգերն ասում էր, որ ուզում ա աշխատի ու այդ 12 հազարն էլ չտա»,- ասաց Գագիկ Բեգլարյանը: Նշեց նաև, որ ոչ ոք շնորհակալություն չի հայտնել այս մոտեցման համար: Բողոքող ցուցարարը շնորհակալություն հայտնեց, ինչից հետո Գագիկ Բեգլարյանը առաջարկեց բարձր կրկնել, որ լսվի:

Նմանատիպ նյութեր