211652_close_icon
views-count50373 դիտում article-date 13:56 29-02-2016

Խոշոր ավտովթար Երևանյան լճի կամրջի վրա. բախվել են Mitsubishi-ն ու Toyota Prado-ն. Prado-ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ, 47-ամյա Նոնա Շախնազարյանի վարած Mitsubishi Gold մակնիշի 93 MM 005 համարանիշի և Երևանի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Սեդրակյանի վարած Toyota Prado մակնիշի 03 ՕԼ 330 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի շտապ օգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Բախման արդյունքում Toyota-ն գլխիվայր շրջվել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով Երևանի ՃՈ աշխատակիցներ, ովքեր մեծ դժվարությամբ հետաքրքրասեր վարորդներին հեռացնում են դեպքի վայրից, քանի որ խցանում է առաջացել: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր