211652_close_icon
views-count4372 դիտում article-date 20:18 13-03-2026

«Սպիտակ մազերդ հարգելով ենք բաց թողնում». Արտաշատ տանող ճանապարհին ոստիկանական համազգեստով անհայտ անձինք կանգնեցրել ու գետնին են պառկեցրել ու բռնության են ենթարկել 70-ամյա վարորդին․ նրա որդին պարզաբանում է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ն․-ն փորձում է հասկանալ, թե վերջիվերջո ովքեր են երեկ՝ մարտի 12-ի  երեկոյան իր հայրիկին մեքենայից իջեցրել, պառկեցրել գետնին և փորձել ձերբակալել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ն․-ն պատմեց․ «Երեկ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում, 70-ամյա հայրս՝ Սլավիկ Ն․-ն, Երևանից դեպի Արտաշատ վերադառնալիս է եղել իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով։ Ճանապարհին՝ Մխչյան գյուղի հատվածում, երկու մեքենա են մոտեցել նրա ավտոմեքենային․ մեկը՝ դիմացից, մյուսը՝ հետևից, և հայրս կանգնել է։

Այնուհետև այդ մեքենաներից դուրս են եկել մի քանի անձինք, հարվածներ հասցրել մեքենային, դիմապակուն, հայրիկիս քաշելով իջեցրել մեքենայից, պառկեցրել ասֆալտին և հարցրել, թե ում է նա տեղափոխել իր ավտոմեքենայով։ Հայրս պատասխանել է, որ ոչ մեկի։ Նորից են հարցրել, թե ճանապարհին ում է իջեցրել, հայրս կրկին ասել է, որ ոչ մեկի։ Այնտեղ գտնվող անձանցից մեկը ասել է՝ «հաստատ «Opel» է եղել, բայց երևի ինքը չի եղել», և այդպես էլ թողել են ու հեռացել։ Վերջում քաղաքացիական հագուստով մի անձ մոտեցել է և ասել՝ «սպիտակ մազերդ հարգելով ենք քեզ բաց թողնում»։ Հայրս շատ է վախեցել և մինչև հիմա շոկային վիճակում է։ Նրանց մեջ եղել են նաև ոստիկանական համազգեստով, ինչպես նաև այլ համազգեստով անձինք։ Ես դիմել եմ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչություն, սակայն այնտեղից ասել են, որ իրենք չեն եղել և չեն կարող ասել, թե ովքեր են եղել, բայց վստահեցրել են, որ իրենց աշխատակիցները չեն եղել։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս ամենի համար ով պետք է պատասխան տա։ Իսկ եթե որևէ դժբախտ դեպք տեղի ունենար, ո՞վ էր պատասխանատվություն կրելու»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր