211652_close_icon
views-count4084 դիտում article-date 19:32 12-03-2026

Վրաերթ՝ Արարատի մարզում․ Արտաշատում 43-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 49-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Վ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Աստղիկ Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծանր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարոն Առաքելյանը և Տիգրան Գալստյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր