Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Աջափնյակի թաղապետի գլխավորությամբ ժամերի ընթացքում կանաչ գազոնում վեր խոյացած ապօրինի, անճոռնի կառույցը ապամոնտաժվեց․ թաղապետը խոստացավ, որ տարածքը նաև բարեկարգվելու է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մարտի 11-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին էր փոխանցել Բաշինջաղյան փողոցի բնակիչների արդարացի զայրույթն ու պահանջը՝ կապված նշված փողոցի կանաչ գազոնի վրա գիշերով անճոռնի ապօրինի կառույցի վեր խոյացման հետ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 13-ին, Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի օպերատիվ արձագանքի արդյունքում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ս. Սարգսյանի մասնակցությամբ թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները ապամոնտաժեցին ապօրինի այդ կառույցը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «1-2 գիշերում նկատեցինք, որ կանաչ սիզամարգի վրա քարե ու ժեշտե այս թնթի շինությունը վեր խոյացավ, ու այսօր տեսանք, թե ինչպես է թաղապետարանը թաղապետի գլխավորությամբ ապամոնտաժում այն։ Ճիշտ ասած՝ երբ առաջին օրը տեսանք կառույցը, չէինք հավատում, որ քաղաքապետն ու թաղապետը շատ արագ կարձագանքեն Շամշյան.com-ի հրապարակմանը։
Հիմա այստեղից մեր շնորհակալությունն ենք հայտնում քաղաքապետին ու թաղապետին, մանավանդ որ մեր թաղապետը խոստացավ, որ տարածքը բարեկարգվելու է, տնկվելու են ծառեր և մի քանի նստարաններ են տեղադրվելու, և այն մեր կողմից կօգտագործվի որպես փոքրիկ այգի։
Նորից ու նորից շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետին ու թաղապետին, որ, ինչպես ժողովուրդն է ասում, երկաթը տաք-տաք ծեծեցին»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչական շրջանների ղեկավարները կուրծք ծեծելով հայտարարում էր, թե իրենք պայքար են տանում ապօրինի շինությունների կառուցման դեմ և որ իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ մի կանաչ զանգված չի զավթվելու կամ վերացվելու, ահա մեկ գիշերվա ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում վեր է խոյացել անճոռնի մի շինություն, որը մթության քողի տակ կառուցապատողը իրականացրել է կանաչ խոտածածկի վրա։
Մարտի 11-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, դատապարտում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, որ մի՞թե նրանք տեղյակ չեն, թե ինչպես մեկ գիշերում նման կառույց վեր խոյացավ։ Հետո էլ Երևանի քաղաքապետն ասում է, թե ամեն ամեն մի սանտիմետր կանաչ գազոնի պահպանման համար հսկայական աշխատանքներ են կատարել ու կշարունակեն կատարել։
Իսկ այս դեպքում ի՞նչ կասեք հարգելի՛ քաղաքապետ ու թաղապետ, այն դեպքում երբ այս ճանապարհով թաղապետը շաբաթը գոնե 4 անգամ անցնում է։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։