Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Աղավնաձորի խաչմերուկում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կամո Ա․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գոռ Հ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Սուսան Օ․-ն, 15-ամյա Ա․ Հ․-ն և 18-ամյա Մանե Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Խաչիկ Ստեփանյանը և Գարիկ Կարապետյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։