211652_close_icon
views-count18667 դիտում article-date 09:41 21-01-2015

Հերթական «շումախերական» վթարը՝ Երևանում. «գոլդ» համարանիշներով Toyota-ի վարորդը տապալել է էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Ջիվանի փողոցի բնակիչ, 43-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, վարելով Toyota Camry մակնիշի 10 AO 777 համարանիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 59 էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված էլեկտրասյանը բախվելուց հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, այնուհետ բախվել է թիվ 57 էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ավտոմեքենայի վրայից համարանիշներն ինչ-որ անձինք հանել էին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ»-ի աշխատակիցները, ովքեր շվարած կանգնած իրար հետ զրուցում էին, թե նույն ճանապարհահատվածում մի քանի տապալված էլեկտրասյուներ են վերանորոգել և մեկն էլ մի քանի մետր ներքև է, որ դեռ չեն վերանորոգել, ու հերթական էլեկտրասյունն է տապալվել «շումախերչիկի շնորհիվ»: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արցախի փողոցի 14Ա շենքի բնակիչ, 46-ամյա Հրայր Սեդրակյանի անվամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր