Երևանում հարսանիքի մասնակից «գոլդ» տղերքը» «գոլդ» համարանիշներով «գոլդ» ավտոմեքենաներով բախվել են իրար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:05-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 50 ՕC 001 համարանիշի, Mercedes մակնիշի 09 QD 090 համարանիշի, Bentley մակնիշի 77 PR 771 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչես նաև «Ինգո Արմենիա» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ժամանել են նաև «գոլդ» համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենաներով «ոսկե երիտասարդներ»:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեջ հայտնված ավտոմեքենաների վարորդները մասնակցում էին հարսանեկան արարողության:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի