211652_close_icon
views-count24808 դիտում article-date 09:40 12-12-2014

Երևանում «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ի վարորդը՝ «շումախերական» վթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 88 DՏ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել քաղաքացու տան ավտոտնակի դարպասին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատողները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Մինչ կժամանեին աշխատակիցները, անհայտ անձինք մեքենայի վրայից հանել էին համարանիշները: Գրեթե 1.5 ժամ ՃՈ աշխատակիցները փորձում էին պարզել վարորդի ինքնությունը, ով վթարից հետո կամ հեռացել էր դեպքի վայրից կամ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանում մի երիտասարդ և ներկայանում որպես Գարիկ Ադամյան ու ՃՈ աշխակիցներին հայտնում է, որ մեքենան ինքն է վարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Այգեստան 11 փողոցի 237 տան բնակիչ՝ 63-ամյա Արարատ Սեյրանյանի անվամբ: Նախնական տվյալներով TOYOTA LAND CRUISER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 16.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 460.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր