48171 դիտում
18:16 19-04-2024
Երևանում պարեկները գողության վայրում հետապնդել ու վնասազերծել են վրացի գողին, ում հայտնաբերելու համար երկար ժամանակ է՝ աշխատում էին քրեական հետախույզները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն անգամ Պարեկային ծառայությունում խորհրդակցություն անցկացնելու ժամանակ Երևանի գնդի հրամանատարին, մարզային գումարտակների հրամանատարներին հիշեցնում է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որով պարեկները պետք է գիշերային ծառայության ընթացքում շրջեն նաև բակային հատվածներում, ինչը դրական արդյունք է տալիս հանցագործությունների կանխման ու նախականխման և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 19-ին, նման աշխատանքի արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են գողություն կատարողին:
Պարեկները Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ ահազանգ են ստանում ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գլխավոր փորձաքրեագետ Սևակ Դանիելյանից, ով հայտնում էր, որ Մամիկոնյանց 49/1 հասցեում կասկածելի քաղաքացի կա, ով հնարավոր է՝ գողություն կատարելու նպատակով է գտնվում նշված վայրում:
Տեղում ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ պարեկները շրջափակում են Մամիկոնյանց փողոցը, անջատում են ավտոմեքենաների լուսային փարոսիկները, ապա ոտքով հետախուզական աշխատանքներ են սկսում նշված վայրին հարակից բակային հատվածներում:
Որոնողական աշխատանքներին միանում են նույն գումարտակի ավագ պարեկ Սամվել Իսախանյանը, պարեկներ Արծրուն Բագրատյանը, Վլադիմիր Մկրտչյանը, Սերգեյ Հարությունյանը, իսկ Վրացական փողոցից դեպի Մամիկոնյանց փողոց ոտքով հետախուզական աշխատանքներ են կատարում նույն գումարտակի կրտսեր պարեկներ Արտաշես Կոստանյանը և Կարապետ Պատուրյանը, նրանց է միանում նաև փորձաքրեագետ Ս. Դանիելյանը:
Կարճ ժամանակում պարեկները նկատում են կասկածելի տղամարդուն և նա, տեսնելով պարեկներին, փորձում է դիմել փախուստի, սակայն կրտսեր պարեկներ Ա. Կոստանյանն ու Կ. Պատուրյանը հետապնդում ու բռնում են նրան, ով լինում է ուսապարկով և նրան գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանում բնակվող, ազգությամբ վրացի 48-ամյա Ա. Ցվերյանովն է:
Արդեն ոստիկանությունում նրա ուսապարկում հայտնաբերվում է հանցագործության համար օգտագործվող անրաժեշտ պարագաներ:
Տեղում պարզվում է նաև, որ նա հատուկ գործիքի միջոցով կոտրել է Մամիկոնյանց 49/1 հասցեի դիմացի ավտոտնակը, որը օգտագործվում է՝ որպես հացաբուլկեղենի արտադրամաս, և այնտեղից գողացել է տարբեր տեսակի խմիչքներ, սակայն երբ նկատել է պարեկներին՝ գողության վայրից մի քանի մետր հեռավորության վրա, գողոնը տարբեր տեղեր թողել ու փորձել է պարեկներից ճողոպրել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն ոստիկանության Արաբկիրի բաժնում նա փորձել է քրեական հետախուզության բաժանմքունքի օպերլիազորի աշխատասենյակից դիմել փախուստի, սակայն դա էլ կանխել են օպերլիազորները:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հացաբուլկեղենի արտադրամասի սեփականտիրոջ ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների կողմից վնասազերծված կասկածյալը Երևանում մի քանի գողությունների հեղինակ է, ինչի մեջ նրան կասկածում են ոստիկանները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)