40116 դիտում
09:20 28-10-2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների հերթական բացահայտումը․ նրանք հետապնդել ու վնասազերծել են տունը րոպեներ առաջ թալանած գողին․ նրա մոտ հայտնաբերվել է գողոնը
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում բնակարանային գողություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Նշված հասցե են մեկնում նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչներ Ավետիս Ավետիսյանն ու Տիգրան Թովմասյանը։
Հասնելով նշված վայր համայնքային ոստիկաններ Ա․ Ավետիսյանն ու Տ․ Թովմասյանը, հետո նրանց միացած քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արեն Ղահրամանյանը Ազատության պողոտա 25 շենքի բակում նկատում են կասկածելի 2 քաղաքացիների, իսկ վերջիններս, տեսնելով ոստիկաններին, դիմում են փախուստի։
Համայնքային ոստիկանները հետապնդում են նրանց և հաջողվում է մեկին բնակարանային գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Արդեն տեղում պարզվում է, որ նա Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Ա․-ն է, ում ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քր․ օր․-ի (2003 թ.) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք ու խափանման միջոց է եղել կալանքը, սակայն 2022 թվականին օգոստոսին 1 մլն 500 հազար դրամ գրավի դիմաց նրա կալանքը փոփոխվել է։
Ոստիկանությունում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ նոր բանալի, 2 հատ արծաթագույն վզնոց, 2 հատ վզնոց՝ կախազարդով, 5 հատ արծաթագույն մատանի, 4 զույգ արծաթագույն ականջօղ և 1 հատ ականջօղ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նաև տուժած անձին, ով ՌԴ քաղաքացի է և կան կասկածներ, որ Ռազմիկ Ա․-ի մոտ հայտնաբերված ապրանքները պատկանում են այդ կնոջը։
Վերջինս հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Ռազմիկ Ա․-ն կազմված փաստաթղթերով ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջին տարիներին ոստիկանության Արաբկիրի բաժնում իրենց աշխատանքով աչքի են ընկնում նաև ոստիկանության համայնքային բաժանմունքի ծառայողները և նրանք հայտնաբերել են մեծ թվով հետախուզվողների, ապօրինի զենք ու զինամթերք, թմրանյութեր ու թմրամոլների։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+