211652_close_icon
views-count1012 դիտում article-date 20:03 18-11-2026

Գյումրիում վնասել են ՀՀ նոր՝ կարմիր գույնի անձնագրի գովազդային վահանակը․ 28-ամյա երիտասարդի են ձերբակալել․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 15-ին՝ գիշերը ժամը 02։00-ի սահմաններում, Գյումրու կայարանամերձ հրապարակում վնասել են ՀՀ քաղաքացու նոր՝ կարմիր գույնի նմուշի անձնագրի գովազդային վահանակը։

Ձերբակալվել է 28-ամյա մի երիտասարդ, որին կայարանամերձ հրապարակում գիշերային ծառայություն իրականացնելիս նկատել են պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Նրանք տեսել են, թե ինչպես է երիտասարդը ձեռքերով հարվածել ու վնասել վահանակը։

Պարեկները գույքի դիտավորյալ ոչնչացման կասկածանքով նրան ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության «Կումայրի» բաժին, ստուգել են նաև նրա սթափությունը /1005 մգ/։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր