211652_close_icon
views-count7484 դիտում article-date 17:30 25-07-2015

Արսենը, նկատելով, որ 5-ամյա որդու մոտով սև գույնի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մարդատար ավտոմեքենան արագ է ընթանում, քարերով վնասել է այն

Արսեն Ասլանյանը, նկատելով Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 17շ. հարակից տարածքով իր 5-ամյա որդու մոտով սև գույնի ավտոմեքենայի արագ երթևեկը, մեծ քարերով փակել է ճանապարհի երթևեկելի մասը՝ դրանով իսկ խոչընդոտելով ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը: Ճանապարհի երթևեկելի մասը փակելու հետևանքով վիճաբանություն է սկսվել նրա և նշված ավտոմեքենայի վարորդ Ռ. Վարդանյանի միջև, ինչը տևել է 3-5 րոպե, որի ընթացքում Ա.Ասլանյանը հայհոյանքներ է հնչեցրել Ռ. Վարդանյանի հասցեին և գետնից վերցրած քարով դիտավորությամբ հարվածել, վնասել է վերջինիս պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 05 ՕՕ 067 հմարանիշի ավտոմեքենայի դիմապակին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր