211652_close_icon
views-count9421 դիտում article-date 12:35 22-06-2015

Երևանում 48-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է «Ադամ Մոթել»-ի գովազդային վահանակը և գլխիվայր շրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Ջրվեժ թաղամասի 21 փողոցի թիվ 15 շինության դիմաց Mercedes մակնիշի 07 NN 107 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Նորք-Մարաշ 7-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Սարգիս Մեյմարյանը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Ադամ Մոթել» գովազդային վահանակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Մեյմարյանը «սրունքոսկրի կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դաաակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Ռ. Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր