211652_close_icon
views-count499 դիտում article-date 16:08 18-11-2026

Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է 2 ոսկե և 4 արծաթե մեդալի

Նոյեմբերի 6-ից 14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ: Այս տարի ևս ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների:

Ոսկե մեդալի են արժանացել՝

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը և Բագրատ Բագրատյանը

Արծաթե մեդալի են արժանացել՝

Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Նատալի Մարգարյանը և Տիգրան Գասպարյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի սաներ Էմիլ Հարությունյանը և
Արարատ Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր