211652_close_icon
views-count1357 դիտում article-date 11:35 03-08-2026

Մենք քաղաքականության մեջ նոր ենք, պետք է հասկանանք շատ իրավիճակներ. կառուցողական մոտեցումներ կան, պետք է տեսնենք` որքանով են ազնիվ. Նարեկ Կարապետյան

Կան կառուցողական մոտեցումներ, որոնց մասին պետք է մտածենք, տեսնենք` որքանով են դրանք ազնիվ: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչպիսի՞ն է գնահատում մթնոլորտն ԱԺ-ում, այդպե՞ս էր պատկերացնում: 

«Կա մտահոգիչ դեպք նաև, որ մեր կրոնական համոզմունքները վիրավորող արտահայտություն եղավ, բայց, ընդհանուր առմամբ պետք է դեռ աշխատեմ, որ կարծիքս ասեմ»-նշել է նա:

Հարցին՝ երեկ քննադատություններ եղան թիմի հարցադրումների հետ կապված, ի՞նչ եք կարծում, այդ մասով աշխատելու կարիք կա՞, թե՞ ոչ, Նարեկ Կարապետյանը պատասխանել է.

«Մենք նոր ենք, պետք է հասկանանք շատ իրավիճակներ: Ամեն մեկս մեր ոլորտի մասնագետն ենք, բայց քաղաքականության մեջ նոր ենք, ինչը չէի ասի, որ բացասական է մեզ նկարագրում:

Քաղաքականության մեջ նոր լինելն ավելի դրական բան է, իմ կարծիքով, քան բացասական: Ինչ վերաբերում է հարցերին՝ հարցերն ունեն իրենց նպատակը, որը պարզ կլինի հետագայում»,-հավելել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ տեղի է ունենում Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը:

Հայաստանի խորհրդարանի 9-րդ գումարման կազմը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ այդ արդյունքների՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։

Նմանատիպ նյութեր