Պետք է տեղորոշել այն մարդկանց, որոնք ասում են՝ կորոնավիրուսը չկա, սուտ է, հասկանանք նրանց կապերը. Փաշինյան
Առանձնակի կարևորություն է արձանագրել և տեղորոշել այն դեպքերը, այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ մենք սրանով զբաղվելու լուրջ մեխանիզմներ պետք է գտնենք և կարողանանք տեղորոշել այդ մարդկանց, հասկանանք նրանց նպատակը, շարժառիթները և կապերը: Սա նույնպես կարող է մեր որոշակի հետևություններ անելու տեղ թողնել: Սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություն ունեցող մարմինները, և կարողանանք եզրակացությունների գալ»,- ասաց վարչապետը: