1705 դիտում
09:48 20-06-2014
«ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել». Վահրամ Բաղդասարյանը․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում հուզառատ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ասելով, որ ամեն ինչ վատ է ու դեռ ավելին՝ հավելելով, որ վաղը կամ մյուս օրը պետք է ԱԺ բերվի մի կործանարար օրենք, որը երկիրը կործանելու է։ Ա. Մինասյանի գուշակություններին ու հոռետեսությանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը.
«Արծվիկ Մինասյանը շատ սկզբունքային առաջարկություններով բազմիցս հանդես է եկել, բայց զարմանում են, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել։ Ո՞նց ընկավ ազդեցության տակ, ես մտածում էի, որ հակառակը կարող է լինել, որ նրանց կբերի կոնստրուկտիվ դաշտ, ինչպես ինքն է միշտ եղել իր առաջարկություններով, լավատեսությամբ՝ լավը տեսել է, վատը՝ քննադատել։ Բայց հանկարծ տեսնում եմ, որ այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ, չի ուզում լավը տեսնել։ Ես սկզբում մտածում էի, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ, պարզապես, չեն ցանկանում լավը տեսնել, հիմա նոր եմ հասկանում, որ ուղղակի չեն ընկալում լավը։ Մենք վաղը կամ մյուս օրը պետք է բերենք մի կործանարար օրենք, որը երկիրը կործանելու է. զարմանում եմ, որ հայ մարդը կարող է մտածի կամ սպասի, որ իր երկիրը պետք է կործանվի։ Եվ փրկիչներն ու կործանարարներն էլ այստեղ են նստած։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություններ են անում մարդիկ։ Պարզապես խղճում եմ նման տիպի հայտարարություններ անողներին...»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9241 դիտում
14:13 21-12-2014
Էս տղուն էլ փոխնախագահ նշանակեք՝ լավ տղայա. Մանվել Գրիգորյան
1642 դիտում
11:40 14-10-2014
«Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ համոզում են Րաֆֆի Հովհաննիսյանին լքել եռյակը. Իրավունք
Այս բաժնից
1204 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
532 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»