211652_close_icon

«Գիշեր-ցերեկ խաղաղություն, խաղաղություն, ո՞վ չի ուզում խաղաղություն, բայց ոչ էս տեսակ խաղաղություն»․ Վարդան Ղուկասյան. aravot.am

views-count1522 դիտում article-date 12:25 19-04-2025
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երդմնակալության արարողությունից հետո ելույթ ունեցավ, ասաց, որ այս տարիքում կարող էր հանգիստ ապրել, սակայն քաղաքի հանդեպ սերը դրդեց վերստին ստանձնել քաղաքի ղեկը։ Նա խոսեց նաև իր առողջական վիճակի մասին, ամոթանք տվեց իր դեմ կատարած մահափորձը չբացահայտելու համար, նորից ցավ ապրեց իր սպանված ընկերների համար։ Քաղաքապետը ներկայացրեց իր ծրագիրը․ ըստ նրա, առաջինը աշխատատեղերի ստեղծումն է, որը, նրա բնութագրմամբ, կաղում է Գյումրիում։

«Աշխատատեղերի ստեղծում չտեսա գործող իշխանության թեկնածուի ծրագրում, միայն բակերի բարեկարգման և ասֆալտապատման մասին էր, ասֆալտն էլ ոնց են անում, ասֆալտը ասֆալտի վրա»։ Նա քննադատեց գործող իշխանություններին 12 միլիարդ դոլար պարտք վերցնելու, բայց 12 աշխատատեղ չստեղծելու համար։ Քննադատեց իշխսնությանը նաև «քյաբաբ առ քյաբաբ» հետ բերելու հռետորաբանության համար։ Անդրադարձավ իր նկատմամբ հարուցված քրեական գործերին` ասելով, որ քաղաքական պատվերն ակնհայտ է։ Անդրադարձավ նաև իշխանության` խաղաղության ծրագրին` քննադատելով, թե գիշեր-ցերեկ խաղաղություն բառն ես լսում։

«Ո՞վ չի ուզում խաղաղություն, բայց ոչ էս ձևով, ոչ Հայաստանը վիլայեթ դարձնելու պայմանով»,- ասաց Վարդան Ղուկասյանը։ Նա անդրադարձավ նաև ընտրություններին` ասելով, որ 8200 հոգի դրսից են Գյումրիում քվեարկել, նույնիսկ Սլաբոդկա թաղամասում, որտեղ իրենք տուն առ տուն անգիր գիտեն բնակիչներին, անծանոթ մարդիկ են հայտնվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր