211652_close_icon

Եգիպտոսի նոր Սահմանադրությանը կողմ է քվեարկել ընտրողների 95 տոկոսը

views-count1679 դիտում article-date 10:33 16-01-2014
Եգիպտոսում նոր Սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է ընտրողների 95 տոկոսը: Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն: Հանրաքվեին մասնակիցների թիվը գերազանցել է 55 տոկոսը: Հիշեցնենք, որ հունվարի 15-ի երեկոյան ավարտվել է Սահմանադրության նոր նախագծի շուրջ 2 օր ընթացող հանրաքվեն: Պաշտոնական արդյունքները կհայտարարվեն ընտրատեղամասերի փակումից 72 ժամ հետո: Այս մասին հայտնում է BBC լրատվականը: Նշենք, որ Եգիպտոսի նոր Հիմնական օրենքի նախագիծը կազմված է 247 հոդվածից: Փաստաթղթի ընդունման դեպքում կարգելվի քաղաքական կուսակցությունների ստեղծումն ու կրոնական սկզբունքով քաղաքական գործունեությունը, և երկիրը խորհրդարանի վերին պալատ չի ունենա:

Նմանատիպ նյութեր