211652_close_icon
views-count478 դիտում article-date 10:34 01-11-2026

Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել՝ կից գրառում անելով. «Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարեւոր դաս տվեց: Շնորհակալ եմ»:

Փաշինյանը տեսանյութում ներկայացնում է իրեն էլեկտրոնային փոստով դիմած մի ուսուցչուհու և իր նամակագրությունը:

«Նամակում ուսուցչուհին մի շարք ֆայլեր էր ուղարկել, որոնց իմաստն այն է, որ տեղի է ունեցել ուսուցրչի թափուր տեղի համար մրցույթ, որում ինքը կարծում է՝ անարդարություն է տեղի ունեցել, և մրցույթում հաղթել է իր մրցակիցը»,- պատմում է Փաշինյանը:

Ներկայացնելով իրեն դիմած ուսուցչուհու հետ իր նամակագրության մանրամասները՝ Փաշինյանը եզրահանգում է կատարում:

«Էս տեսանյութի մեջ ի՞նչն ա կարևոր. մարդը ջղայնացած ա, դժգոհ ա, սրտնեղած ա, բայց իր հետ հարգալից և բովանդակային հաղորդակցությունը, ըստ էության, բերում է հետևյալի, որ վերջում մարդը շնորհակալություն է հայտնում արձագանքի համար և լավագույնն է մաղթում: Երբեմն մարդիկ պետության մասին հարաբերվելիս ուզում են լսված լինել և թեկուզ բացասական, բայց հարգալից և բովանդակային պատասխան ստանալ: Հարգելի ուսուցիչը ինձ շատ կարևոր դաս տվեց, որ երբ մենք երբ որ բավարար չափով հարգալից ենք, բավարար չափով փաստարկված ենք և բավարար չափով արձագանքող ենք, քաղաքացիները ի վերջո, չեմ ասի, թե գոհ են մնում իրավիճակից, բայց գոհ են մնում, որ պետության հետ այսպես հարաբերվելու հնարավորություն են ունենում»,- նշում է Փաշինյանը:

Տեսանյութ:

 

Նմանատիպ նյութեր