6337 դիտում
23:44 04-05-2020
Հարգելի Նիկոլ Փաշինյան, խորհրդակցության վերջում ասել էիք` եթե արդյունքի չհանգեք` նորից պիտի ինձ մոտ գաք․ չենք հանգել․ Դավիթ Մաթևոսյան
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
2018-ի հեղափոխությունից անցել է ուղիղ երկու տարի, 2019-ի Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցությունից` ինը ամիս: «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է, կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ:
Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց կարևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը չի ծախսել ոչ մի կոպեկ ( գոնե շենքը պահպանելու համար ), չի շարունակել և ավարտին չի հասցրել շինարարությունը, չի ստեղծել ոչ պետական միջոցներից` հովանավորների, ֆոնդերի, բարերարների կողմից ներդրում անելու և այդ ծախսերը հոգալու պայմաններ:
Նույնիսկ կառույցն առ այսօր ոչ մեկի հաշվեկշռին չէ։ 2019-ի սեպտեմբերի 18-ի խորհրդակցությանը Փաշինյանի տված մանրակրկիտ հանձնարարականը այս հարցում արագ և դրական փոփոխության պատրանք ստեղծեց. խորհրդակցությունն ու հանձնարարականը պարզապես անտեսված են առ այսօր: Անցած ինը ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղշինկոմիտեի և մնացած մարմինների իրարամերժ, հակասական, անարդյունավետ քայլերը Փաշինյանի հանձնարարականի մանրամասն ու հստակ շարադրանքի հակապատկերն են, իսկ մեզ ուղարկված պաշտոնական գրությունները ապացույց, որ այդ հանձնարարականի տեքստը չեն հասկացել այդ մարդիկ կամ չեն ուզել հասկանալ, կամ ասված է, որ չհասկանան: Սա սաբոտաժ է, կամ եթե կուզեք` ինքնասաբոտաժ:
Սրա հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է: Սա իր պատվախնդրության հարցն է այլևս: Առավելագույնը երկու A4 ձևաչափի էջ, վրան ՀՀ կառավարության հազիվ չորս րոպե տևող քննարկման շարադրանքը:
Հարգելի վարչապետ, պատրաստ եմ, առանց մեկնաբանության, պարզ համադրմամբ Ձեզ ներկայացնել Ձեր իսկ մանրակրկիտ և էապես ճշգրիտ հանձնարարականը, խորհրդակցության արձանագրությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ ինձ ուղարկած գրությունն, իբր` ի կատարումն Ձեր հանձնարարականի: Ստորև տեղադրում եմ:
Տեսեք` վերջինը մյուս երկուսին որքանով է համապատասխանում… Հարգելի Նիկոլ Փաշինյան, խորհրդակցության վերջում ասել էիք` եթե արդյունքի չհանգեք` նորից պիտի ինձ մոտ գաք: Չենք հանգել:
Քանի որ Ձեր հանձնարարականի տառին և ոգուն համապատասխան միայն համահեղինակներս ու ես ենք գործ արել և ստեղծել պրեզենտացիան, որը, պարզվեց, միայն հանրությանն էր պետք ու… թերևս Ձեզ, բայց ոչ խորհրդակցությանը ներկա Ձեր ենթականերին:
Զզվել եմ արդեն, բայց պատրաստ եմ սիրով, համահեղինակներիս հետ միասին Ձեզ ներկայացնել Ձեր հանձնարարականի ոգուն ամենամանրամասն կերպով համահունչ այդ պրեզենտացիան, որ որևէ առաջին կամ երկրորդ դեմք զլացավ դիտել ու լսել: Ամոթ է այսպես շարունակելը: Անպատիվ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21115 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու