211652_close_icon
views-count7231 դիտում article-date 22:26 12-06-2020

Ռուբենն իր պայքարով մեզ ևս մեկ դաս տվեց, որ ուրիշի իրավունք չի լինում․ նա, ինչպես այլոց իրավունքների համար պայքարել է Արցախում, այնպես էլ պայքարում է այստեղ․ Թևան Պողոսյանը՝ Ռուբեն Մելիքյանի մասին

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից իրականացված ակցիային։ Պողոսյանն այս առիթով գրել է․ «Այսօր ինձ համար իրականում բարդ ընկալումների օր էր։ Այո, համաճարակն ու մարդկային կյանքեր փրկելուն միտված գործողությունները հասկանալի, ընդունելի և ընկալելի են, բայց... Բայց մարդկային ու մասնագիտական տեսանկյուններից երկու դիտարկում ունեմ։ Մարդկային. ես ընկերներիս՝ իրական ընկերներիս սիրում եմ ու միշտ իրենց կողքին եմ։ Այսօր ես Ռուբենի հետ եմ։ Վստահ եմ՝ իր տեսակը շատ ամուր տեսակ է, ու նա իր սկզբունքների և հավատքի համար միշտ կգնա մինչև վերջ։ Կգնա բոլորիս համար։ Ռուբենն իր պայքարով մեզ այսօր ևս մի անգամ դաս տվեց առ այն, որ ուրիշի իրավունք չի լինում, որ անձամբ ինքը, ինչպես այլոց իրավունքների համար պայքարել է Արցախում, այնպես էլ պայքարում է այստեղ։ Ռուբ ջան, շնորհակալություն քեզ այսօրվա համար։ Մասնագիտական. Որևէ քաղաքականություն հաղորդակցելու համար անհրաժեշտ են ճիշտ միջոցներ, ճիշտ ներկայացում ու «մեսսենջեր» ունենալ, որ ցանկությունդ կարողանաս իրականացնել։ Հանրության համար այսօր պայքարողներն ավելի համոզիչ եղան, քան պետական ինստիտուտները։ Այո, այս հարցի պատասխանը ստանալու համար շատ ժամանակ չի պահանջվելու։ Հենց մեր առօրյա կյանքն է տալու պատասխանը։ Բայց հուսամ, որ այն արդյունքները, որոնք կունենանք մեկ շաբաթից, դասեր կտան հասկանալու, որ սխալն ընդունելն ամոթալի չի, եթե սկսելու եք այն ուղղել։ Հ.Գ. Միևնույն է՝ անուններ չեմ տալու, միևնույն է՝ հասցեական չեմ ասելու, բայց չեմ հոգնելու պարբերաբար կրկնել՝ դեռ չե՞ք հասկացել ոչ միասնական լինելու հետևանքները։ Ամեն բացվող օրը նոր դասեր է տալիս բոլորիս։ Ուրիշ էլ ի՞նչ պիտի լինի, որ տեղ հասնի ուղերձը։ Սա ասում եմ առանց բացառության բոլորիս»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր