211652_close_icon
views-count607 դիտում article-date 11:53 31-10-2026

ՀՀ մի քանի քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան


Հոկտեմբերի 18-24-ը Վանաձորի և Ալավերդու մի շարք հատվածներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Վանաձորում Հերացի փողոցի հարակից տարածքում փոշու պարունակության գերազանցում արձանագրվել է հոկտեմբերի 18-ին և 19-ին, իսկ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 20-ին։ Վարդանանց փողոցի հարակից տարածքում գերազանցում չի արձանագրվել։

Ալավերդիում Սայաթ-Նովա փողոցում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հոկտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին, իսկ Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 18-ին, 19-ին և 24-ին։

Նմանատիպ նյութեր