211652_close_icon
views-count1594 դիտում article-date 19:56 28-10-2026

Սխա՞լ եմ ասում, պարոն վարչապետ. Արարատ Միրզոյանն իշխանափոխության առաջարկ արեց ընդդիմությանը

Եթե իշխանությունը հայտարարում է, որ խաղաղությունը գետնի վրա կա, առևտրաշրջանառությունը կա, հարց է առաջանում՝ բա ինչի՞ չկա խաղաղության պայմանագիրը։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

«Ինչու է, որ երբ իմ գործընկերներն ասում են՝ դե եկեք խաղաղության պայմանագիրը ստորագրենք, դուք ինչ–որ սահմանադրության փոփոխությունից եք խոսում։ Ես 2025–ի օգոստոսի բոլոր փաստաթղթերն ուսումնասիրել եմ, այտեղ ոչ մի տեղ գրված չի սահմանադրության փոփոխություն։ Նախաստորագրված խաղաղության փաստաթղթերում էլ այդ մասին որևէ բան չկա գրված։ Եթե ամեն ինչ լավ, է խաղաղությունը կա, ինչի՞ համար խաղաղության պայմանագրի ստորագրման դժվարություն կա։ Իսկ գուցե խաղաղության պայմանագրի անհրաժեշտություն չկա, ըստ ձեզ։ Բա եթե խաղաղության պայմանագրի անհրաժեշտություն չկա, ինչի՞ համար եք սահմանադրության նախաբանի նկատմամբ ոտնձգություն նախապատրաստում»,–ասաց նա։

Ի պատասխան ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Մեզ հայտնի է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագրի մյուս կողմն ունի իր պատկերացումները այդ պայմանագրի ստորագրման մասին։ Էն մի կողմն ասում է՝ պիտի էսինչ բանը լինի, նոր ես կստորագրեմ։ Մենք ասում ենք՝ չենք կիսում ձեր կարծիքը, մի հատ ասեք, թե որն է ձեր հիմնավորումը։ Ասում են՝ իրավական խոչընդոտ, ական է դրված և այլն։ Մենք էլ ասում ենք՝ մենք ձեր մտահոգությունը լսեցինք, մենք համոզված ենք, որ ձեր մտահոգության իրական հասցեագրումը բուն համաձայնագիրն է։ Այն ինչ որ դուք մտածում եք, համաձայնագրում գրված է, լավագույն ճանապարհը հենց համաձայնագիրը ստորագրելն է, եկեք ստորագրենք, վավերացնենք, ձեր հարցերը կլուծվի։ Իրենք ասում են՝ չէ մենք այդպես չենք մտածում։

Իրենք էլ ասում են՝ լավ, երբ այդ հարցը կլուծվի, կվերադառնանք դրան, բայց մինչ այդ եկեք իրար հետ այդ հարաբերությունները կառուցենք, առևտուր անենք, ճանապարհները բացենք քիչ-քիչ, գնալ-գալ լինի և այլն։

Իրենք ասում են՝ սա պահանջ չի, չենք քննարկում, ձեր ներքին գործն է, ուղղակի որ հարցնում եք, ասում ենք, որ մենք կստորագրենք, երբ որ այն հարցը լուծված կլինի, բայց օքեյ, լավ, դա հլը թող մնա, եկեք գնանք առաջ։ Սա է իրականությունը»,–ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր