211652_close_icon

Մեր պահանջած համամասնական համակարգը էս չի. Է. Մարուքյանը կոչ արեց ընդդիմությանը համախմբվել ռեյտինգային քվեարկության դեմ

views-count1592 դիտում article-date 18:06 29-02-2016
Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ընտրական օրենսգրքի հանրային քննարկմանն առաջարկեց ընդդիմությունով համախմբվել և պայքարել այսպես կոչված` ռեյտինգային քվեարկության դեմ: «Մեր պահանջած համամասնական ընտրակարգը էս չի, որ ասում են` դուք պահանջում էիք, մենք ներդրել ենք»,-արձանագրեց նա և ավելացրեց, որ այդ այսպես կոչված` համամասնական տարբերակը շատ ավելի վատն է, քան այն մեծամասական տարբերակը, որով Մարուքյանն ինքը ընտրվել է պատգամավոր՝ Վանաձորից: «Կա տպավորություն, թե Հայաստանում խորհդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հաղթել է, բայց այդ ձայները զանգվածաբար կեղծվել են, սակայն չի եղել դեպք, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական կարգով ընդդիմությունը համամասնական ընտրակարգով հաղթի, ասենք` 6.0 տոկոսով և, և տարել եք 7 տոկոս»,-հայտարարեց պատգամավորը և նկատեց, որ նման բան լինում է միմիայն նախագահական ընտրությունների և հանրաքվեների ժամանակ, որոնք երկուսն էլ ապագայում չեն սպասվում: «Խոհրդարանական ընտրությունները /համամասնական ընտրակարգի դեպքում/ շատ դժվար է կեղծել, քանի որ տեղամասում կան բազմաթիվ շահեր, որոնք մարդիկ պահում են»,-ավելացրեց բանախոսը և նկատեց, որ . փոխարենը, համամասնականի ռեյտինգային տարբերակի դեպքում իշխանութունը հաղթելու է բոլոր տեղամասերում: «Ես ուղղակի զարմացած եմ, որ երկար տարիներ Հայաստանում ընդդիմությունը պայքարել է մեծամասնական ընտրակարգի դեմ և իբրև թե հասել է նրան, որ համամասնական համակարգ է ներդրվում Հայաստանում, բայց այս համամասնական ընտրակարգը համամասնական ընտրակարգ չէ»,-կրկնեց նա:

Նմանատիպ նյութեր