211652_close_icon
views-count718 դիտում article-date 18:02 28-10-2026

Կառավարության աջակցությամբ Աբովյանում շարունակվում է ճանապարհների հիմնանորոգումը. աշխատանքները չեն դադարում անգամ հանգստյան օրերին․ բնակիչներն ասում են՝ մեր քաղաքապետի շնորհիվ քաղաքը դառնում է անճանաչելի՝ դրական բոլոր իմաստներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

ՀՀ կառավարության աջակցությամբ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում շարունակվում են ճանապարհների ասֆալտապատման, հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են անգամ շաբաթ և կիրակի օրերին։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում աշխատանքներին հետևում է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ու այս օրերին աշխատանքներ են կատարվում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի գլխավոր ճանապարհներին ու բակային հատվածներում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Նման համատարած ճանապարհաշինական աշխատանքներ միայն տեսել էին սովետական տարիներին՝ երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի ժամանակ։ Դրանից հետո, ճիշտ է, էնպես չէ, որ դժգոհում ենք, ինչքան հնարավոր է, արվել էր, բայց արդեն տևական ժամանակ է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, նրա թիմի շնորհիվ օր օրի Աբովյանը լավ իմաստով դառնում է ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ու այդ ամենը իրականություն է դառնում կառավարություն-Աբովյանի քաղաքապետարան ճիշտ համագործակցության շնորհիվ։ Շատերը գուցե նախանձում են, որ կա ակտիվ համագործակցություն մեր քաղաքի ու իշխանությունների միջև, բայց նրանք մի չնչին տոկոս են կազմում, որոնք երևի նախանձում են, թե ոնց է ամիս առ ամիս, անգամ օր օրի մեր քաղաքը դառնում կանաչով հարուստ, խաղահրապարակներով լիքը, անփոս ճանապարհներով ու արտաքին լուսավորությամբ գեղեցիկ քաղաք։

Ով էր տեսել, որ բակային հատվածներում, անգամ այնպիսի, որտեղ տարիներով աշխատանքներ չէին կատարվել, հիմա առաջնահերթությունը տալիս են հենց ծայրամասային հատվածներին ու վարչական բնակավայրերին։ Էնպես չի, որ կառավարությունն ու Աբովյանի քաղաքապետարանը միայն Աբովյանն են բարեկարգում։ Եթե այցելեք Աբովյան խոշորացված համայնքի վարչական բնակավայրեր, կհամոզվեք, թե ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարվել ու շարունակվում են, որովհետև գիտեք, էն որ ասում են՝ Մոսկվան միանգամից չի կառուցվել, հիմա մեր Աբովյանն է։ Վստահ ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, նրա թիմի սրտացավ ու մարդավայել աշխատանքն իր արդյունքն է տալու և այն զգալու է քաղաքի ու վարչական բնակավայրերի ամեն մի բնակիչ։

Հատուկ շնորհակալություն ենք նաև հայտնում, որ քաղաքապետարանին, քաղաքում նաև ահռելի աշխատանքներ են իրականացվել արտաքին լուսավորության, կանաչ գոտիներն ավելացնելու ուղղությամբ և այդ աշխատանքները նոր թափ են ստացել»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այս օրերին ՀՀ Կառավարության օժանդակությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, Աբովյան քաղաքում շարունակվում էին ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքները։

Հոկտեմբերի 21-ին աշխատանքները սկսվել էին Աբովյան քաղաքի թիվ 2-րդ դպրոցի և հարակից շենքերի բակային հատվածներում, մինչ այդ հիմնանորոգվել էին դպրոց և բակեր տանող՝ հետիոտների համար նախատեսված ճանապարհները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասել էին. «Նախ առաջինը շնորհակալություն ենք հայտնում Կառավարությանը, ում աջակցությամբ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանն իր թիմով քաղաքն օր օրի շենացնում են։ Նման ասֆալտապատման աշխատանքներ մեր քաղաքում երևի եղել են սովետի ժամանակ՝ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման տարիներին, դրանից հետո միայն տեսել ենք, որ ճանապարհներին կոսմետիկ փոսալցումներ անեն, էն էլ՝ մի անձրև կամ ձյուն, ու էդ փոսերը նորից հայտնվում էին։

Այն, որ վերջին տարիներին մեր քաղաքապետի շնորհիվ ասֆալտապատում է իրականացվում ոչ միայն քաղաքի գլխավոր փողոցներում, այլ նաև բակային հատվածներում, դա գալիս է ապացուցելու, որ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը նաև լուծում է ոչ միայն Աբովյանի գլխավոր փողոցների, այլև բակային հատվածների, խաղահրապարակների, դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման խնդիրը, որն անզեն աչքով էլ տեսանելի է։ Կույր պետք է լինես, որ չտեսնես այդ ահռելի աշխատանքը Աբովյանի շենացման գործում և ուղեղից էլ կախ, որ չգնահատես այն աշխատանքը, որը կատարվում է ՀՀ կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի սերտ համագործակցության արդյունքում։

Իմացել ենք նաև, որ այդ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու մեր քաղաքապետը առանց շոու անելու այցելել են Աբովյան, հետևել աշխատանքներին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ. Խուդաթյանին, Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանին, այս օրերին ամբողջ Աբովյանում ճանապարհաշինությամբ զբաղվող «Լեվ Վաս» ընկերությանը, ովքեր մեր քաղաքը փրկում են փոշուց ու ցեխից, քանի որ գիտեք՝ վատ ճանապարհները պատճառ են դառնում ամռանը փոշի շնչելու, անձրևին ու ձմռանն էլ ցեխաջրերով անհարմարություններ պատճառելու մեջ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ վերջին տարիներին Աբովյան խոշորացված համայնքն օր օրի առաջընթաց է գրանցում քաղաքի զարգացման բարգավաճման, քաղաքում խաղահրապարակների, կանաչ գոտիների, մարզադաշտերի ավելացման ուղղությամբ, ակնհայտ է։ Եվ այդ ամենը ՀՀ կառավարության մեծ աջակցությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, նրա թիմի կարելի է ասել 24 ժամ ռեժիմով արդյունավետ աշխատանքի շնորհիվ է։

Հոկտեմբերի 18-ին Աբովյան քաղաքում մեծ թափով սկսվել էին կառավարության օժանդակությամբ և քաղաքապետ Է. Բաբայանի գլխավորությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, և որ ամենակարևորն էր, ոչ միայն գլխավոր ճանապարհներին էին աշխատանքներ իրականացվում, այլ նաև բակային հատվածներում, որտեղ, ինչպես նշում էին աբովյանցիները, վերջին անգամ ասֆալտապատում, այն էլ՝ փոսային, տեղի էր ունեցել 25-30 տարի առաջ։

Աշխատանքներն իրականացվել էին Աբովյան քաղաքի մի քանի փողոցներում, այդ թվում՝ Ռոսիայի շուկային հարակից տարածքում, թիվ 4 և 5 դպրոցներ տանող ճանապարհահատվածներում, ու արդեն մի քանի կիլոմետր ճանապարհի աշխատանքներն ավարտին էին մոտեցել։ Եվ եթե եղանակային պայմանները չխանգարեին, անձրև չտեղար, աշխատանքներին դադար չէր տրվելու։ 

Փողոց առ փողոց ոչ միայն ասֆալտապատման, այլև հետիոտների համար հիմնանորոգվող մայթերի աշխատանքները անգամ շաբաթ և կիրակի օրերին չէին դադարում, ու քաղաքապետն էլ անձամբ էր հետևում, որ աշխատանքները, որոնք կատարվում էին «Լեվ Վաս» ընկերության կողմից, լինեին որակյալ։

Իսկ նշված ընկերության աշխատակիցը ֆոտոլրագրողի հետ զրույցում նշել էր, որ աշխատանքի որակի վրա կարող են կասկած չունենալ, քանի որ ամեն ինչ արվում էր բարձր որակով՝ ի շահ աբովյանցիների։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանն ասել էր. «Վերջին տարիներին կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Աբովյան խոշորացված համայնքին ու վարչական բնակավայրերին, և հենց կառավարության աջակցությունն ենք զգում մեր մաշկի վրա։ Բոլոր աշխատանքները մեծ թափով իրականություն են դառնում, ինչից առաջին հերթին շահում է աբովյանցին, քանի որ տեսնում եք, անգամ շաբաթ-կիրակի օրերին աշխատանքները չեն դադարում»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր