Արզնի համայնքը օր օրի դառնում է անճանաչելի․համայնքապետի գլխավորությամբ, ՀՀ Կառավարության և Կոտայքի մարզպետարանի ֆինանսավորմամբ սկսվել են բնակիչների համար պատուհաս դարձած մի քանի փողոցների հիմնանորոգումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին տարիներին Հանրապետությունում հսկայածավալ աշխատանքներ է իրականացվում ճանապարհաշինարարության ոլորտում։ Հիմնական ֆինանսավորողը ՀՀ Կառավարությունն է։ Կոտայքի մարզը նույնպես անմասն չի մնացել այս աշխատանքներից։ Մեծ թափով այնպիսի ճանապարհներ են ստեղվծում ու հինովին վերանորոգվում, որ այդ հատվածներում ասֆալտապատում եղել է վերջին անգամ սովետական տարիներին։ 30 տարուց ավելի է Կոտայքի մարզի Արզնի համայնքում մեծ թվով ճանապարհներ հիշեցնում էին քարե դարի սայլերի ճանապարհ։ 30 տարի տեղաբնակները ամեն օր սպասում էին հույսով, որ իրենց համայնքում էլ մի օր արև կշողա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին տարիներին Արզնի համայնքը դարձել է անճանաչելի՝ դրական իմաստով ու դրա հիմնական «կնքահայրը» ինչպես նշում էին գյուղացիները համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևն է, ով 24 ժամ ռեժիմով աշխատանքներ է իրականացնում իր թիմի հետ համայնքը շենացնելու, համայնքում կանաչ գոտնիները ավելացնելու, բնակիչների համար խաղահրապարակներ ու մարզական վայրեր կառուցելու ուղղությամբ, ինչը հաջողությամբ առաջ է ընթանում։
Համայնքում կան նաև փողոցներ, որտեղ ասֆալտապատում տեղի է ունեցել միայն սովետական տարիներին ու մի քանի օր է ՀՀ Կառավարության, Կոտայքի մարզպետարանի և Արզնի համայնքի կողմից «Բալահովիտ 1» ընկերությունը սկսել է այդ փողոցների հիմնանորոգումը, որտեղ արդեն սկսվել է ասֆալտապատումը, մինչ այդ մարդափոյ ու խալուլ փողոցները հարթեցվել է խճաքարով (շիբին):
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, արդեն նշված ընկերությունը, ով ճանապարհաշինարարության ոլորտում հեղինակություն է վայելում և աչքի է ընկնում որակյալ աշխատանքներում Արզնի համայնքի ղեկավար Ֆ․ Միրզոևի, գլխավորությամբ սկսել են 11-րդ փողոցի բարեկարգման աշխատանքները։ Հաշված օրերի ընթացքում Արզնի համայնքում ևս քարե դար հիշեցնող մի քանի փողոցներ բնակիչների համար կդառնա ավելի անվտանգ ու ապահով։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի