Կառավարության աջակցությամբ, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ քաղաքում ճանապարհաշինարարության «բում» է ստեղծվել. բարեկարգվում, ասֆալտապատվում են այնպիսի փողոցներ, որտեղ վերջին 30 տարում անգամ փոսալցում չի կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ վերջին տարիներին Աբովյան խոշորացված համայնքն օր օրի առաջընթաց է գրանցում քաղաքի զարգացման բարգավաճման, քաղաքում խաղահրապարակների, կանաչ գոտիների, մարզադաշտերի ավելացման ուղղությամբ, ակնհայտ է։ Եվ այդ ամենը ՀՀ կառավարության մեծ աջակցությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, նրա թիմի կարելի է ասել 24 ժամ ռեժիմով արդյունավետ աշխատանքի շնորհիվ է։
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան քաղաքում մեծ թափով սկսվել են կառավարության օժանդակությամբ և քաղաքապետ Է. Բաբայանի գլխավորությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, և որ ամենակարևորն է, ոչ միայն գլխավոր ճանապարհներին են աշխատանքներ իրականացվում, այլ նաև բակային հատվածներում, որտեղ, ինչպես նշում էին աբովյանցիները, վերջին անգամ ասֆալտապատում, այն էլ՝ փոսային, տեղի է ունեցել 25-30 տարի առաջ։
Այսօր աշխատանքներն իրականացվում են Աբովյան քաղաքի մի քանի փողոցներում, այդ թվում՝ Ռոսիայի շուկային հարակից տարածքում, թիվ 4 և 5 դպրոցներ տանող ճանապարհահատվածներում, ու արդեն մի քանի կիլոմետր ճանապարհի աշխատանքներն ավարտին են մոտենում։ Եվ եթե եղանակային պայմանները չխանգարեն, անձրև չտեղա, աշխատանքներին դադար չի տրվելու։
Փողոց առ փողոց ոչ միայն ասֆալտապատման, այլև հետիոտների համար հիմնանորոգվող մայթերի աշխատանքները անգամ շաբաթ և կիրակի օրերին չեն դադարում, ու քաղաքապետն էլ անձամբ է հետևում, որ աշխատանքները, որոնք կատարվում են «Լեվ Վաս» ընկերության կողմից, լինեն որակյալ։
Իսկ նշված ընկերության աշխատակիցը ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էր, որ աշխատանքի որակի վրա կարող են կասկած չունենալ, քանի որ ամեն ինչ արվում է բարձր որակով՝ ի շահ աբովյանցիների։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանն ասում էր. «Վերջին տարիներին կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Աբովյան խոշորացված համայնքին ու վարչական բնակավայրերին, և հենց կառավարության աջակցությունն ենք զգում մեր մաշկի վրա։ Բոլոր աշխատանքները մեծ թափով իրականություն են դառնում, ինչից առաջին հերթին շահում է աբովյանցին, քանի որ տեսնում եք, անգամ շաբաթ-կիրակի օրերին աշխատանքները չեն դադարում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի