211652_close_icon

Ճամբարակն օր օրի դառնում է անճանաչելի. ճամբարակցիներն ասում էին՝ դա առաջին հերթին մեր քաղաքապետի տքնաջան և կառավարության ու մարզպետարանի հետ համագործակցության արդյունքն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3505 դիտում article-date 21:22 24-10-2025
Մենք՝ հայերս, շատ ենք սիրում ասել՝ ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Իսկ վերջին տարիներին նաև թևավոր խոսք է դարձել՝ ասա ով է համայնքիդ ղեկավարը, ասեմ ինչպիսին է համայնքդ։

Վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում օր օրի ավելանում են բարեկարգ փողոցները, ստեղծվում են խաղահրապարակներ, զբոսայգիներ, փողոցների մեծ մասում լուծվել է նաև արտաքին լուսավորության խնդիրը, բարեկարգվել են հետիոտնային անցումները, կատարվել են գծանշումներ և տեղադրվել ճանապարհատրանսպորտային երթևեկությունը կարգավորող նշաններ։

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ճամբարակ քաղաքում, քաղաքապետ Վազգեն Ադամյանի գլխավորությամբ, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, շարունակվում են Ճամբարակ քաղաքի գլխավոր փողոցներում պաշտպանիչ հենապատերի կառուցման աշխատքները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատանքները այնպիսի որակով են կատարվում, որ կնախանձեր Եվրոպական շատ երկրներ։

Եթե որոշ տեղերում պաշտպանիչ հենապատեր են ստեղծվում երկաթբետոնե կամ ալյումինե ցանցերով, ապա Ճամբարակում ստեղծվում են բազալտե քարից հենապատեր, ինչը երաշխավորում է, որ այն կգործի երկար տարիներ ու ամենակևորն է, որ այդ հենապատերի մեջ տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, որով անձրևների ժամանակ անձրևաջրերի կուտակումներ տեղի չեն ունենա։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճամբարակցիները, ովքեր հրաժարվեվին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Տեսնում եք, թե մեր քաղաքն ու վարչական բնակավայրերը ոնց են օր օրի մեծանում։ Ու դա առաջին հերթին մեր հող ու ջրում ծնված , մեցածացած, բոլորիս կողմից մեծ հարգանք վայելող քաղաքապետ Վազգեն Ադամյանի շնորհիվ, ում աշխատանքները խրախուսվում են կառավարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից։ Վստահ ենք՝ 1-2 տարի հետո Ճամբարակը դառնալու է անճանաչելի և գալու են այն լավ ժամանակները, երբ եղել է խորհրդային տարիներին, ու մանավանդ ամռանը Ճամբարակում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվելու»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր