211652_close_icon
views-count1237 դիտում article-date 17:14 28-10-2026

Տիգրան Ավինյանի անունով ևս կեղծ օգտահաշիվ է ստեղծվել սոցիալական ցանցում

Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել։

Հորդորում ենք քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և գործընկերներին ցուցաբերել զգոնություն, չվստահել տվյալ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, չկատարել որևէ փոխանցում և զերծ մնալ կասկածելի հղումներով անցնելուց։

Հիշեցնում ենք, որ քաղաքապետի անունից հանդես եկող ցանկացած օգտահաշվի իսկությունը պետք է ստուգել բացառապես պաշտոնական աղբյուրների միջոցով։

Խնդրում ենք չտարածել կեղծ տեղեկատվություն, իսկ կեղծ օգտահաշիվը հայտնաբերելու դեպքում՝ հաղորդել դրա մասին համապատասխան սոցիալական հարթակին։

Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը։

Նմանատիպ նյութեր